Rolls-Royce ընկերությունը ներկայացրել Է Sweptail եզակի կուպեն, որն անունը չհայտնած սպասարկյալի պատվերով պատրաստվել Է միակ օրինակով: Car հրատարակությունը նշում Է, որ, մակնիշի ղեկավար Տորստեն Մյուլեր Օտվոսի խոսքով՝ այդ ավտոմեքենան այնքան թանկ արժե, որ կարող Է համարվել ամենաթանկ նոր ավտոմոբիլն աշխարհում: Ստույգ տվյալներ նա չի հայտնել:
Նորույթի դիզայնը կատարված Է Phantom-ի ոճաբանությամբ: Ավտոմոբիլն ստացել Է թափքի՝ գործնականում լիովին վերափոխված դիմային մաս և բացարձակապես նոր խել: Rolls-Royce -ում նշել են, որ ավտոմոբիլը մշակելիս դիզայներները, պատվիրատուի խնդրանքով, ոգեշնչվել են արդի զբոսանավերով: Rolls-Royce Sweptail-ի ինտերիերում տեղադրված Է ընդամենը երկու բազկաթոռ: Մոդելի սալոնի հարդարման համար օգտագործվել են բնական կաշի եւ փայտ: Ավտոմեքենայի կենտրոնական բարձակում գտնվում Է հատվածամաս շամպայն եւ երկու բյուրեղապակե գավաթ պահելու համար:
Rolls-Royce-ում Sweptail-ի մասին ոչ մի կարգի տեխնիկական մանրամասնություններ չեն հայտնել: Ավտոմոբիլի առաջին հրապարակային ցուցադրությունը կայացել Է Concorso d’Eleganza at Villa d’Este Էլեգանտության մրցույթի շրջանակներում, որտեղ առաջին անգամ ցուցադրվել Է նաեւ BMW-ի վերածնված 8-րդ շարքի նախատիպը: