Ալիևը հրամայել է Լեռնային Ղարաբաղում կառուցել միջազգային օդանավակայան


Ալիևը հրամայել է Լեռնային Ղարաբաղում կառուցել միջազգային օդանավակայան
Հունվար 5 21:28 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր հրամանով տարեսկզբին Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի քաղաքում կկառուցվի միջազգային օդանավակայան: «Իմ հանձնարարությամբ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան: Արդեն հրաման է տրված, այժմ տեղերն են ընտրվում: Տարածքը մաքրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ «Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը թույլ կտա արտասահմանցի հյուրերին հրավիրել Շուշի քաղաք»: «Հասնելով Ֆիզուլի՝ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի հասնել Շուշի», - շեշտել է Ադրբեջանի նախագահը: