Ճաճոյի Էդոյի որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ, դեպքին նախորդող պահին՝ ևս. «Փաստինֆո» (լուսանկարներ)


Ճաճոյի Էդոյի որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ, դեպքին նախորդող պահին՝ ևս. «Փաստինֆո» (լուսանկարներ)
Մայիս 26 16:41 2017

Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր: Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին. 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանի վրա «Մակարով» տիպի ատրճանակից արձակվել է 7 կրակոց, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով տղամարդը մահացել է:

Հարևանների խոսքով այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը։
Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը:

Կայքի տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:

Նշենք, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկը 8 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 2:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը կինը ձերբակալվել է: