Իտալիայի Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը ընդունել է բանաձեւ՝ ճանաչելով Արցախի անկախությունը


Իտալիայի Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը ընդունել է բանաձեւ՝ ճանաչելով Արցախի անկախությունը
Հունվար 1 20:03 2021

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ՝ ճանաչելով Արցախի անկախությունը եւ դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները։

Մեկ այլ գրառմամբ դեսպանությունը հայտնում է, որ Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։

«Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Օսիա Սոպրա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու եւ համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: