Անի Ամիրյանը գրում է. «Ինչքա՞ն մարդ է տխրել, լացել, բախտից բողոքել, երբ իմացել է որ իր նորակոչիկը ծառայելու է Եղնիկներում, քանիսն են բողոքել Ջալավյանի խստությունից:
Բայց հիմա քանիսն են օրհնում նրան, քանիսն են շնորհակալ ճակատագրին, որ իր երեխան հենց Եղնիկներում էր, որ հրամանատարը հենց Քյոխն էր, որ օրերով, ամսով լուր չունենալուց հետո իրենց զինվորը արձակուրդ է գալիս:
Ասում են՝ մի քանի տարի առաջ, երբ ընտանիք չի ունեցել, անգամ արձակուրդ չի գնացել, ապրել է միայն բանակով:
Կան մարդիկ, որ իրենց առաջ բոլորի կողմից սիրված լինելու նպատակ չեն դնում, թեկուզ բոլորի համար անհասկանալի, անընդունելի ճանապարհով լուծում են իրենց խնդիրը:
Այ ինքն է իրականում կյանքեր փրկել միաժամանակ լուծել իր առջեւ դրված մարտական խնդիրը, բայց չի գոռում էդ մասին։ Էն որ լսում եք թե «50, 60 օր լուր չենք ունեցել, բայց զինվորը եկել է տուն ողջ առողջ» այ էս մարդու շնորհքն է»