Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կտեղակայվի Աղդամում. Ալիև


Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կտեղակայվի Աղդամում. Ալիև
Դեկտեմբեր 12 18:50 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցով ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կտեղակայվի Աղդամում: Այս մասին հաղորդում է Известия-ն: Թուրք զինվորականները դիտարկումը կիրականացնեն բացառապես անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, իսկ ռուս խաղաղապահները կապահովեն սահմանազատումը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներկայության գոտիներում:

«Դիտարկումը կիրականացվի հիմնականում հայ բնակչության բնակավայրերի վրա», - մեջբերում են լրատվամիջոցները: Միևնույն ժամանակ, այդ դիրքերում, որոնք մինչ այժմ Ղարաբաղում զբաղեցնում են Հայաստանի զինված ուժերը, կլինեն միայն ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ, նշում է աղբյուրը: