Պաշտոնական Արցախը չի մեկնաբանում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, որը տարածվել է համացանցում:
ArmDay.am-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ ձայնագրությունը չի մեկնաբանում։ «Պողոսյան Վահրամին զանգեք՝ մամուլի քարտուղարին»,-ասաց նա, հրաժարվելով որպես Արցախի նախագահի խորհրդական մեկնաբանել ձայնագրությունը։
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Անպատասխան մնացին նաեւ մեր հեռախոսազանգերը նորանշանակ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։
Հավելենք, որ պաշտոնապես այդ ձայնագրության վերաբերյալ արձագանք չի եղել նաեւ Հայաստանի կառավարությունից։