ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով


ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով
Դեկտեմբեր 12 09:33 2020

ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են ֆորտիֆիկացիոն «Բլոկպոստ» կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից եւ բեկորներից, ինչպես նաեւ շրջակա տարածքի շրջանաձեւ դիտարկում անցկացրել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, ինչպես նաեւ տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորում, էլեկտրական տեխնիկա, ջեռուցման համակարգ եւ օդափոխություն: