Եռակողմ համաձայնագրում չկա ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը. Էդվարդ Նալբանդյան


Եռակողմ համաձայնագրում չկա ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը. Էդվարդ Նալբանդյան
Դեկտեմբեր 11 23:30 2020

«Եռակողմ համաձայնագրում չկա ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, թեև Ռուսաստանի ղեկավարության հետագա հայտարարություններում ասվեց, որ հարցը մնացել է բաց, և այն պետք է քննարկվի հետագայում:

Բանակցային փաստաթղթերում, որոնք քննարկվել են Մադրիդյան սկզբունքներով, Կազանում, դրան հաջորդած բանակցային գործընթացում Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցն է, որքանով համանախագահները կկարողանան շարունակել բանակցությունները այս միջանկյալ կարգավիճակի շուրջ, ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, ո՞վ  է այն ղեկավարելու, որովհետև բոլոր բանակցային փաստաթղթերում եղել են այն դրույթները,  որ միջանկյալ կարգավիճակի դեպքում Արցախում կձևավորվեն իշխանության բոլոր ճյուղերը՝ դատական, գործադիր, օրենսդիր, ուժային համակարգերը, ՏԻՄ կառույցներ:

Արցախը հնարավորություն կունենա արտաքին հարաբերություններ կառուցել, իրավունք կունենա մասնակցել միջազգային կառույցների աշխատանքին, եթե այդ միջանկյալ կարգավիճակը չխոչընդոտի, կստանա ուղղակի միջազգային ֆինանսական ներդրումներ և հասանելիություն դեպի արտաքին շուկաներ, և ամենակարևոր հարցն այդ միջանկյալ կարգավիճակի դեպքում անվտանգության ապահվոման հարցն է»,- խոսելով  նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի մասին՝ ասել է  ՀՀ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նշել  է, որ այդ կարևոր ու առանցքային կետին նշված համաձայնագրում անդրադարձ չկա: