Էրդողանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Պուտինի դերի մասին


Էրդողանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Պուտինի դերի մասին
Դեկտեմբեր 10 19:31 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում:

«Չեմ կարող չնշել հարգարժան Պուտինի դերը: Նրա դիրքորոշումը մեծապես օգնել է խնդրի դրական լուծմանը», - ասել է Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում: