Այս արագ փոփոխվող տարածաշրջանում 5 տարի ՌԴ-ն մեզ կայուն դաշնակից է և անվտանգության երաշխիք, առանց նրա մենք նույնիսկ չենք կարողանա վերակառուցել և նորից զինել մեր բանակը․ Վ. Մանուկյան


Այս արագ փոփոխվող տարածաշրջանում 5 տարի ՌԴ-ն մեզ կայուն դաշնակից է և անվտանգության երաշխիք, առանց նրա մենք նույնիսկ չենք կարողանա վերակառուցել և նորից զինել մեր բանակը․ Վ. Մանուկյան
Դեկտեմբեր 10 00:35 2020

Հայաստանը Ղարաբաղի պատերազմի հաղթանակով և սփյուռքով շատ գլխավոր ֆակտոր էր, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեին, հիմա Հայաստանը ֆակտոր չէ։ Մեզանից է կախված, թե ինչքանով նորից կկարողանանք դառնալ ֆակտոր։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրացումների, շահերի համադրման կիզակետում հայտնված հյակական պետության դիվանագիտական կողմոնորոշմանը՝ Մանուկյանը հայտարարեց, որ մեր շահերն ու Ռուասատանի շահերը շատ հարցերում համընկնում են, բայց կան հարցեր, որ չեն համընկնում, քանի որ 100 տոկոսով շահերի համընկնումներ չեն կարող լինել։

«Կա նաև իներցիոն քաղաքականություն, այդ տեսակետից մեզ համար Ռուսաստանը շատ բարենպաստ պարտնյոր է, որը ընդհանուր շահերի համընկնման հետ միասին ունի նաև իներցիոն քաղաքականություն հայ ժողովրդի, հայերի նկատմամբ։ Եթե հարցն այն է, թե կարող է հայկական շահը զոհարեբերել հանուն Թուրքիայի կամ հակառակը, ես կարծում եմ, որ հիմա արդեն այդպիսի իրավիճակ չկա, ու չեմ հավատում, որ այդպիսի բան լինի, բայց այն, որ այս արագ փոփոխվող տարածաշրջանում հիմա 5 տարի  Ռուսաստանը մեզ կայուն դաշնակից է և անվտանգության երաշխիք, ես դրանում համոզված եմ։ Առանց Ռուսաստանի մենք նույնիսկ չենք կարողանա վերակառուցել և նորից զինել մեր բանակը։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք և պետք է փորձենք ամրապնդել մեր անդամությունը այնտեղ և փորձենք ակտիվ լինել»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ պետք է վերականգնել այն դաշնակիցներին, որոնց կորցրեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, և գտնել նորերին։