Տղերք, ռազմաճակատը խառնել եք, ո՞ւմ վրա եք զենք քաշում, ձեր ինստիտուտը ոչնչացնում են, դուք ինչո՞վ եք զբաղված․ Տիգրան Աբրահամյան


Տղերք, ռազմաճակատը խառնել եք, ո՞ւմ վրա եք զենք քաշում, ձեր ինստիտուտը ոչնչացնում են, դուք ինչո՞վ եք զբաղված․ Տիգրան Աբրահամյան
Դեկտեմբեր 9 23:37 2020

Ամեն անգամ, երբ ԱԱԾ-ի աշխատակիցները ավտոմատներով իրենց իսկ հայրենակիցներից պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, հիշում եմ Արցախի նախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է մարտի դաշտից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Տղերք, ձեն չեք հանում՝ ռազմաճակատը խառնել ե՞ք, ետ ո՞ւմ վրա եք զենք քաշում։ Լավ, իրականությունն իմանալով դուք ոնց ե՞ք գիշերը աչք փակում։

Ձեր ինստիտուտը ոչնչացնում են, ձեզ հայրենազրկում են, իսկ դուք ինչով ե՞ք զբաղված։

Ախր ձեր շարքերում գիտակից, պատվախնդիր սպաներ կան, ինչո՞ւ եք լռում, ինչպես ե՞ք այս ամենը հանդուրժում։

Եթե դուք մարսել եք մեր անվտանգությանը հասցված այս հարվածը և ոչինչ չեք ձեռնարկում, ապա ես, իմ նման շատերը, նաև ձեր շարքերից՝ չենք հանդուրժելու»,-գրել է նա։