«Մահվան» կիրճի հետ կապված գաղափարի լիարժեք իրականացումը կարող էր հանգեցնել Ադրբեջանի պարտությանը․ Սեմյոն Պեգով


«Մահվան» կիրճի հետ կապված գաղափարի լիարժեք իրականացումը կարող էր հանգեցնել Ադրբեջանի պարտությանը․ Սեմյոն Պեգով
Նոյեմբեր 17 19:50 2020

«Մահվան» կիրճի հետ կապված գաղափարը հետաքրքիր էր, եւ եթե այն ավարտին հասցվեր, ապա ամեն ինչ կարող էր վերջանալ Ադրբեջանի զինված ուժերի լիակատար պարտությամբ: Այս մասին «Սոլովյով LIVE - ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում հայտարարել է Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը: ««Մահվան» կիրճը միջանցք է, որում տեղակայված էին ադրբեջանական եւ թուրքական բոլոր հատուկջոկատայինները:

Այս կիրճում 4-5 հոգանոց մի խումբ նռնականետերի միջոցով հաջողվում էր ոչնչացնել 50 մարդու: Պաշտպանության նախարարի  պաշտոնակատարի (Ջալալ Հարությունյան - խմբ.) ընտրած մարտավարությունը հաջողություն ուներ, քանի որ, սրա հետ կապված, ադրբեջանցիների ճակատի մյուս հատվածները բացահայտվում էին:

Սա հանգեցրեց նրան, որ Մարտունիում Արցախի ինքնավար մարզը հակահարձակման անցավ: Այսինքն՝ սխեման աշխատում էր: Բայց ինչու այն ավարտին չհասցրեցին: Սա է հիմնական հարցը»,- հավելել է նա: