Առանց կորոնավիրուսի նոր կյանքին հնարավոր կլինի վերադառնալ արդեն հաջորդ ձմեռ. BioNTech-ի ղեկավար


Առանց կորոնավիրուսի նոր կյանքին հնարավոր կլինի վերադառնալ արդեն հաջորդ ձմեռ. BioNTech-ի ղեկավար
Նոյեմբեր 15 23:30 2020

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցությունը զգալիորեն կակտիվանա ամռանը, եւ հաջորդ ձմեռ կյանքը պետք է վերադառնա նորմալ հունի մեջ, հայտարարել է դրա հեղինակներից մեկը, BioNTech դեղագործական ընկերության համահիմնադիր, պրոֆեսոր Ուգուր Սախինը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ պատվաստումները կնվազեցնեն վիրուսի փոխանցումը երկու անգամ, ինչը կհանգեցնի վարակման դեպքերի կտրուկ անկմանը:

Անցած շաբաթ BioNTech եւ Pfizer ընկերությունները հայտարարել են, որ, նախնական վերլուծության հանաձայն, նրանց պատվաստանյութը կարող է կանխարգելել կորոնավիրուսով վարակումը մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ:

Թեստավորման մեջ մասնակցել է շուրջ 43 000 մարդ:

BBC-ին տված հարցազրույցում պրոֆեսոր Սախինն ասել է, որ ակնկալում է, որ հետագա հետազոտությունը ցույց կտա, որ պատվաստանյութը նվազեցնում է վարակի փոխանցումը մարդկանց միջեւ, ինչպես նաեւ կանգնեցնում է վարակվածների շրջանում ախտանշանների զարգացումը:

«Ես լիովին համոզված եմ, որ վարակի փոխանցումը մարդկանց միջեւ կնվազի այդպիսի բարձր արդյունավետությամբ պատվաստանյութի շնորհիվ, գուցե ոչ 90 տոկոսով, այլ 50-ով, սակայն մենք չպետք է մոռանանք, որ անգամ դա կարող է հանգեցնել համավարակի տարածման կտրուկ նվազման»,-ասել է նա: