Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը


Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը
Նոյեմբեր 13 14:23 2020

Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը: Նիստի ընթացքում բանաձևն ընդունվել է միաձայն՝ 29 քվեով:

Հրապարակված հայտարարությունում նշվում է, որ «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնությունը հավասարակշռված բանակցությունների արդյունքը չէ, այլ ապօրինի ուժի գործադրման հետևանք, որն ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են և որտեղ հայեր են բնակվել հազարամյակներ ի վեր»:
     «Կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ճանապարհն է, որը բերելու է հարատև խաղաղություն Արցախին ու Հայաստանին», -հայտարարում է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը: