Հայաստանում նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2000 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 110687 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 448450 վերջին մեկ օրում` 4226 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40157 պացիենտ. մեկ օրում ավելացել է 326-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 68336 անձ` վերջին մեկ օրում 1501 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 1636 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է: