«Բերձորից հարավ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել»․ ՊՆ ներկայացուցիչ


«Բերձորից հարավ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել»․ ՊՆ ներկայացուցիչ
Նոյեմբեր 7 22:32 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ օրվա ընթացում Մարտունու ուղղությամբ հակառակորդը փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել. «Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով մի քանի դիակներ»,- ասաց նա։
     Նա հայտնեց, որ մարտեր են ընթացել նաև Բերձորից հարավ։ Մի քանի անգամ փորձել են առաջ գալ, բայց չեն կարողացել և կորուստներ են կրել։ Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի, և՛ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են հրետակոծություններ։