Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են. թշնամու դիվերսիոն խմբերի որոնողական գործողություններ են ընթանում. ՊԲ


Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են. թշնամու դիվերսիոն խմբերի որոնողական գործողություններ են ընթանում. ՊԲ
Նոյեմբեր 4 16:34 2020

Պաշտպանության բանակը հայտնում է. «Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են»: