20-30 հազար դոլարից ոչ պակաս․ արտագնա աշխատանքի մեկնած Ազատանի բնակիչները մեծ գումարներ են փոխանցում հայրենիքին


20-30 հազար դոլարից ոչ պակաս․ արտագնա աշխատանքի մեկնած Ազատանի բնակիչները մեծ գումարներ են փոխանցում հայրենիքին
Նոյեմբեր 3 22:38 2020

Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արտերկրում գտնվող, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ազատանցիները ոչ միայն մեծ գումարներ են փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այլ  նրանցից ոմանք այս օրերին վերադարձել են հայրենիք ու մեկնել ռազմաճակատ։

 

Գյուղի 5800 բնակչից մոտ 1000-ը արտագնա աշխատանքի մեջ է։ «Պատերազմի սկզբի օրերին չէին կողմնորոշվում, հարցնում էին՝ կոնկրետ ինչ է պետք, փող ուղարկե՞նք, թե ինչ-որ բան գնենք, ուղարկե՞նք, համավարակի հետ կապված ճանապարհների խնդիր կար։ Մենք ոչ միայն  Ռուսաստանի Դաշնությունում, այլ Եվրոպայում ու ԱՄՆ-ում բնակվող ազատանցիներին հորդորեցինք գումարը փոխանցել հիմանդրամին։

Տա Աստված այս ամենը շուտ ավարտվի, կարողանանք Արցախը շենացնել, և զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել, կարողանանք այս վերքը բուժել, պատերազմը չարիք է, և՛ տանում է մարդկային կյանքեր, և՛ տնտեսությունն է քայքայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։