Մարտունու ուղղությամբ կիրառվել է ռազմական ավիացիա, հրետակոծվել Շուշին, Շահումյանի շրջանում РСЗО տեսակի հրթիռ է կրառվել


Մարտունու ուղղությամբ կիրառվել է ռազմական ավիացիա, հրետակոծվել Շուշին, Շահումյանի շրջանում РСЗО տեսակի հրթիռ է կրառվել
Նոյեմբեր 3 17:48 2020

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։

Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։