Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին էին ծառայում. Սամվելը տեսել է, թե ինչպես է պայթեցվում դիրքը, որտեղ եղբայրն էր գտնվում


Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին էին ծառայում. Սամվելը տեսել է, թե ինչպես է պայթեցվում դիրքը, որտեղ եղբայրն էր գտնվում
Հոկտեմբեր 31 21:07 2020

 Ռազմաճակատ մեկնած ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրներից Մանվել Թամոյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին:

Մանվել և Սամվել Թամոյաններն իրենցից մեծ երկու եղբայր ունեին, տարիներ առաջ եղբայրներից մեկը մահացել էր:

Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը Tert.am-ին պատմում է, որ երկվորյակ եղբայրները ծառայում էին Մարտակերտում: Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել են տարբեր դիրքերում՝ 200 մետր հեռավորության վրա, եղբայրը՝ Սամվելը Թամոյանը, տեսել է թե ինչպես է եղբոր դիրքը պայթեցվում, բայց չի հավատացել, որ եղբայրը զոհվել է, սկզբում նրան ասել են՝ եղբայրդ վիրավոր է, մտածել է հնարավոր է՝ եղբայրը շրջափակման մեջ է ընկել և թաքնվել է ընկերների հետ: Զոհվածների ցուցակում անունը չի եղել, ընտանիքը մտածել է, թե ողջ է, բայց հոկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքի դիահերձարանում ճանաչել են մարմինը:

Մանվելը ծնվել է 2001 թվականի Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում համեստ ընտանիքից են, կրթությունը ստացել են հայրենի գյուղում, որոշել էին ծառայությունը ավարտելուց հետո եղբայրներով գործ ձեռնարկել և միասին աշխատել, որպեսզի կարողանային ընտանիք ստեղծել, շենացնել և՛ հայրենիքը, և՛ եզդի համայնքը: Հայաստանը լքելու մտադրություն երբեք չեն ունեցել, միշտ ցանկացել են այստեղ ապրել և շենացնել երկիրը, պատմում է Սաիդ Ավդալյանը:

«Մանվելի մասին պատմում էին, որ շատ պարտաճանաչ, համեստ տղա էր, իր ազգային ավանդույթների պահպանման տեսանկյունից շատ խստապահանջ է եղել, երկվորյակ եղբոր հետ միասին ռազմի դաշտում իրար խոսք են տվել, որ պատերազմից վերադառնալուց հետո էլ ավելի են շենացնելու և հզորացնելու երկիրը: Պատմում են, որ երբ եղբայրը իմացել է, որ Մանվելը զոհվել է, մահվան լուրը շատ ծանր է տարել և չի կարողացել նունիսկ հուղարկավորությանը մասնակցել»,- նշեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում ։