Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 4 տանկ խոցելու համար։
«Հոկտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 5-ից հակառակորդը ծանր հրետանի էր կիրառում, առավոտ՝ 6։40-ին նկատել եմ՝ խումբն ինչպես է իջնում, հրաման եմ տվել՝ կրակ ենք բացել նրանց վրա, մոտեցել ենք խմբին, կոտորել ենք, հետո դիմացից են փորձել հարձակվել մեզ վրա, նորից նույն ձեւ հակառակորդը մոտ 200 հոգանոց խմբով հարձակվում էին, ոչնչացրել ենք, շարունակվել է հրետակոծությունները»,- պատմում է Մարգար Սարիբեկյանը։
Մարտական գործողությունների տվյալ հատվածում թշնամին քանակապես գերազանցող ուժերով բազմակի գրոհներ է ձեռնարկել, սակայն հանդիպելով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կազմակերպված դիմադրությանը, մարտի դաշտում թողնելով մի քանի հարյուր դիակ՝ հետ է շպրտվել ելման դիրքեր։
«Իրենց նպատակն էր՝ խմբով ներխուժել, անցնել մեր թիկունքը, մեզ թիկունքից ու ճակատից գցեն ծուղակի մեջ, ոչնչացնեն մեզ, վերցնեն մեր դիրքերն ու շարժվեն առաջ»,- ասում է Մարգար Սարիբեկյանը։
Մերձամարտը տեղի է ունեցել երբեմն 15-20 մետր հեռավորության վրա։ Մարգարն իր տղաների հետ ոչնչացրել է դիրք ներխուժած բոլոր հատուկ նշանակության ջոկատայիններին. «Մեծ ոգեւորությամբ իմ տղերքի հետ սպանել ենք հակառակորդին, թե ինքն էր մեզ սպանելու»։