Վաչագանը նռնակով պայթեցրել է իրեն ու թշնամու զորքը՝ փրկելով ընկերներին (տեսանյութ)


Վաչագանը նռնակով պայթեցրել է իրեն ու թշնամու զորքը՝ փրկելով ընկերներին (տեսանյութ)
Հոկտեմբեր 30 16:09 2020

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչ Վաչագան Հարությունի Նահապետյանը ռազմադաշտում զոհվել է, փրկելով մարտական ընկերների կյանքը։ 34 ամյա Վաչագանը սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի հաջորդ օրը կամավոր մեկնել էր Արցախ։ Հայրենիքի հանդեպ սերը, կռվող տղաների կողքին լինելու վճռական պատրաստակամությունը և հաղթելու պատրաստակամությունն էին երկու անչափահաս երեխաների հորը տարել մարտադաշտ։

Irakanum.am-ի հետ զրույցում Վաչագան Նահապետյանի մարտական ընկերներից Վախթանգ Այվազյանը, ով ռազմի դաշտում վիրավորում է ստացել և ներկայումս բուժում է ստանում պատմեց, որ զոհված հայորդու հետ Արցախում են ծանոթացել։ Անգնահատելի ուժեղ, քաջարի և միաժամանակ բարի ու ընկերասեր է որակում Վաչագանին, ով մարտի դաշտում զոհվել է փրկելով ոչ միայն իր այլ նաեւ զինակից մյուս ընկերների կյանքը։ Վախթանգ Այվազյանը պատմեց, որ մարտական գործողությունների ժամանակ իրենց առջև խնդիր էր դրված պահպանելու դիրքերը և թույլ չտալ թշնամու առաջխաղացումը։ «Սկսեցին մեր վրա կրակել, ձախ կողմից Վաչոյենք իրանց դասակով պահեցին մեր դիրքերը։ Մենք առաջին օրվանից էլ մարտի դաշտում ծանոթացել ենք, միասին հաց ենք կերել»,- պատմեց Վախթանգ Այվազյանը։

Մանրամասները՝  irakanum.am֊ի տեսանյութում։