«Ուզում էր ընտանիք կազմեր ու լավ հայր լիներ». Արցախում զոհված 20-ամյա Արմենը 2 տարեկանում կորցրել էր հորը


«Ուզում էր ընտանիք կազմեր ու լավ հայր լիներ». Արցախում զոհված 20-ամյա Արմենը 2 տարեկանում կորցրել էր հորը
Հոկտեմբեր 28 17:14 2020

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 20-ամյա Արմեն Գեղայրի Աղեկյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասից էր, զորացրվելուն 3 ամիս էր մնացել…:

«Արմենը շատ համեստ, մեծին հարգող,  ընկերասեր, շատ լավ տղա էր, նուրբ հումոր ուներ… Տան ամենափոքրն էր, ապրում էր մոր և տատիկի հետ, 3 քույր ունի, 3-ն էլ ամուսնացած են: Արմենը 2 տարեկան է եղել, երբ հայրն ավտովթարից մահացել է»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արմենի մորաքրոջ տղան՝ Էդվարդ Մանուկյանը:

  

Արմենը դպրոցն ավարտել և ընդունվել էր Գավառի պետական համալսարան, սակայն չհասցրեց դասի գնալ՝ զորակոչվեց.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։