Արցախում զոհվել է «Ոսկե դպրոց»-ից լսարանին հայտնի Գևորգ Ջավաղյանը: Ցավալի լուրը Tert.am Life–ի հետ զրույցում հաստատեց Գևորգի քույրը` Սեդա Ջավաղյանը:
«Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը, Գևորգի խաղընկերներ Գոշը և Մհեր Մխիթարյանը գրառումներ են արել Ինստագրամի իրենց էջերում Գևորգի մասին:
««Ոսկե դպրոց»-ի իմ երեխեքից: Մի համեստ, դաստիարակված, անուշ տղա: Գժվելու բան, գժվելու: Աստված հոգիդ լուսավորի Գև ջան, ննջիր խաղաղությամբ, հերո՛ս տղա»,-գրել է Վաչեն:
«Ես չգիտեմ` ինչ գրեմ կամ ինչ ասեմ հիմա: Սիրտս մղկտում է անուշ տղա, մաքուր տղա: Կներես Գև»,-գրել է Գոշը:
«Գև ջան, հերոս ջան, հոգիդ լույս դառնա»,-գրել է Մհերը: