Նայում եմ մեր նահատակված ու մարտիրոսացած տղերքի նկարներին, կոկորդս չորանումա, խոսքս կիսատ մնում: Տեսնում ե՞ք տղերքի պայծառ ու վառվռուն հայացքները: Ախր իրենք ամեն օր մեր կողքին էին, իսկ մենք մեր օրվա դարդերով, կույր էինք ու չէինք նկատում: Տղերքը չեն մահացել, նրանք անմահացել են, ստացել կյանք հավիտենական, որի համար մենք իբր պետքա ապրենք, ծերանանք, հիվանդանանք, սպասենք երախտագիտություն ու միգուցե ոչինչ չստանանք: Իսկ նրանք երկրային կյանքից կտրվեցին իրենց երիտասարդ տարիքում ու ճախրեցին դեպի Տեր, որ արժանանան Երկնային արքայությանը: Բոլորիս սիրտը պատռվում է, բայց որպես քրիստոնյա եկեք ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք այն պետք է պատռվի հերոսների համար, թե՝ ողջերիս համար: