«Մեր ձեռքին է, մեր ձեռքին էլ մնալու է». զինվորներն՝ առաջնագծում


«Մեր ձեռքին է, մեր ձեռքին էլ մնալու է». զինվորներն՝ առաջնագծում
Հոկտեմբեր 6 15:32 2020

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն առաջնագծի զինվորներից տեսանյութ է հրապարակել։

«Որպես գումարտակի հրամանատար՝ սպասում էի, որ դուխը բարձր կլինի, բայց չէի սպասում այս աստիճանի։ Գնում ենք, որ զինվորների կողքին լինենք, մի խրատ տանք, փորձի փոխանակում անենք, դուխ տանք, հակառակը՝ իրենք են ինձ դուխ տալիս»,- ասել է գումարտակի հրամանատարը։

Նա նշել է, որ հիմա իրավիճակը կայուն է. «Թե՛ հակառակորդի թե՛ մեր կողմից կան կրակոցներ։ Մեր կողմից դիպուկ ու համապատասխան կրակոցի պատասխանը ստանում են»։

Զինվորներից մեկն էլ ասել է, որ եթե հակառակորդը կրկին ինչ-որ քայլի դիմի, ապա տասնապատիկ կստանա. «Ժողովուրդ ջան, ես ձեր ցավը տանեմ, սաղին հեսա չախ ենք տալու, ամեն ինչը լավ է լինելու, հեսա գալու ենք տուն, ման չի մնացել։

Մեր սուրբ պարտքը պիտի կատարենք։ Մեր հողը մեր կարիքն ունի։ Պետք է վերջնական հաղթական խաղաղության ներքո ապրենք։

Մեր ձեռքին է, մեր ձեռքին էլ մնալու է»։