Սահանամերձից՝ սահման․նրա մեջ ամփոփված էր ամեն լավ բան․ համակուրսեցին՝ զոհված 20-ամյա Կարեն Մարգարյանի մասին


Սահանամերձից՝ սահման․նրա մեջ ամփոփված էր ամեն լավ բան․ համակուրսեցին՝ զոհված 20-ամյա Կարեն Մարգարյանի մասին
Հոկտեմբեր 6 15:14 2020

Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Վահրամի Մարգարյանը սահմանամերձ Տավուշի մարզի Պառավաքար համայնքից էր։ 20-ամյա երիտասարդը սովորում էր ՀՊՏՀ-ում։ Համակուրսեցին՝ Անուշ Մանուկյանը Irakanum.am-ի հետ խոսելով զոհված զինծառայողի մասին, ասաց, որ Կարենի հետ միասին սովորել են մեկ տարի։ Կարեն Մարգարյանը ուսումը կիսատ է թողել՝ մեկնել հայոց բանակ։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալու էր հարազատ համալսարան՝ կրթությունը շարունակելու։ «Շատ- շատ խելացի էր, աչքի էր ընկնում իր լավ սովորելով։ Եթե չստեմ՝ մեր կուրսի լավագույն սովորողն էր, անգամ դասամիջոցներին միշտ կարդում էր։ Դասախոսների աչքի լույսն էր, առաջինը միշտ ինքն էր պատասխանում, առաջին նստարանին նստում էր, մի խոսքով՝ գերազանցիկ էր»,- ասաց համակուրսեցին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։