«Պապ, իմ մասին չմտածեք, շատ լավ եմ, հաղթելու ենք»․ արթիկցի նահատակված Արամոյի հեռախոսազրույցը


«Պապ, իմ մասին չմտածեք, շատ լավ եմ, հաղթելու ենք»․ արթիկցի նահատակված Արամոյի հեռախոսազրույցը
Հոկտեմբեր 6 11:41 2020

Արցախում մարտական գործողությունների ժամանակ նահատակված 21-ամյա Արամո Կարենի Թորոսյանը սովորել է Արթիկի 4-րդ հիմնական դպրոցում։ Այստեղ աշխատում է նաև նրա հայրը։ Դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանն ու նրա ուսուցիչներըAravot.am-ին պատմեցին, որ Արամոն բանակ էր գնացել հունվարին, ութ ամսվա զինծառայող էր, նա սովորել է Արթիկի քոլեջում, զբաղվել է սպորտով։ «Այս պահին դեռ շատ բան չգիտեք մեր հերոսի սխրագործությունների մասին, միայն իմացել ենք, որ հրամանատարը հորեղբոր որդուն ասել է՝ Արամոն մի վայրկյան անգամ չի նահանջել, մինչև վերջ հաղթելու մոլուցքով առաջ է գնացել։ Դպրոցական տարիներից էլ հայտնի էր, որ մեծ կամք ունեցող, ակտիվ, ժիր ու հումորով տղա էր։ Նա ծնողների մինուճար զավակն էր, այս ընթացքում հաճախակի է զանգել ՝ հորը հույս տալով, թե հանկարծ չմտածեք, մենք շատ լավ ենք, չկասկածեք՝ հաղթելու ենք։ Ասել է՝ պապ ջան, քո տարիքի մարդիկ են հոգ տանում մեզ, շատ ապահով, հոգատար ձեռքերում ենք»։ 

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրկայքում