«Արարատ»-«Փյունիկ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)


«Արարատ»-«Փյունիկ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)
Սեպտեմբեր 6 18:56 2020

Օգտվելով միջազգային դադարից, երեկ, Երևանի «Արարատն» ու «Փյունիկը» ընկերական հանդիպում են անցկացրել, որտեղ Բիչախչյանի թիմը հաղթել է 2-0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացել է Ուրոշ Նենադովիչը՝ եզրափակելով Աղվան Պապիկյանի փոխանցումը։ Երկրորդ գոլը հեղինակել է Արտակ Եդիգարյանը, ով հստակ է իրացրել11 մետրանոց հարվածը։