Հայաստանի հավաքականը ժամանել է Սկոպյե


Հայաստանի հավաքականը ժամանել է Սկոպյե
Սեպտեմբեր 4 00:52 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Սկոպյեում: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին: