Երևանի շախմատի ֆեդերացիան ՀՀ անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարի առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 18։00-20։00-ն lichess.org շախմատային հարթակում՝ Արենա համակարգով։ Երկրորդ փուլը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն մինչ սեպտեմբերի 21-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա ընթացքում՝ ժամը 15։00-ից տեղի կունենան գավաթի 1-ին խաղարկության վերջին զույգերի հանդիպումները։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եզրափակչի լավագույն 8 մասնակիցները կպայքարեն հաղթողի կոչման համար։
Մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր:
Մանրամասները հասանելի են ֆեդերացիայի կայքում: