Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 869, մահացության ցուցանիշը՝ 298:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 869
2. Ռուսաստան – 6886
3. Իրան - 4500
4. Ադրբեջան – 3617
5. Թուրքիա – 3235
6. Վրաստան – 388
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 298
2. Իրան – 259
3. Ռուսաստան – 119
4. Թուրքիա –76
5. Ադրբեջան – 53
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 2-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 197, մահվան՝ 4 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 075 է, մահվան դեպքերինը՝ 1153:
Մեկ օրում առողջացածների թիվը 275 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 631, փաստացի բուժվողներինը՝ 4291 (մեկ օրում նվազել է 82-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները: