Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 26 մլն-ը


Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 26 մլն-ը
Սեպտեմբեր 2 23:18 2020

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը սեպտեմբերի 2-ին հասել է 26 040 610-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները, որոնք պարբերաբար թարմացվում են:

Վարակման դեպքերի թվով առաջատար եռյակն անփոփոխ է: Ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (ավելի քան 6.7 մլն), Բրազիլիայում (ավելի քան 3,9 մլն), Հնդկաստանում (ավելի քան 3,8 մլն): Այս եռյակն առաջատարն է նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշով:

Վարակման մեծ թվով դեպքեր է գրանցվել նաև Ռուսաստանում, որտեղ վարակման ցուցանիշը գերազանցել է 1 մլն-ը: Պերուում, Հարավային Աֆրիկայում, Կոլումբիայում և Մեքսիկայում վարակվածների թիվը գերազանցել է 600 հազարը, Իսպանիայում, Արգենտինայում և Չիլիում՝ 400 հազարը, Իրանում, Մեծ Բրիտանիայում, Բանգլադեշում և Սաուդյան Արաբիայում՝ 300 հազարը:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 863 573 մարդ, ապաքինվել՝ 18 289 470 մարդ: