Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը
Սեպտեմբեր 1 19:40 2020

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 000 048-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4729 դեպք: Վարակվածության ցուցանիշով Ռուսաստանը 4-րդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Հնդկաստանից հետո: Այս երեք երկրներն առաջատարն են նաև կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով:

ՌԴ-ում համաճարակի ողջ ընթացքում մահացել է 17 299 մարդ, որից 123-ը վերջին մեկ օրում: Ընդհանուր առմամբ, առողջացել է 815 705 մարդ, որից 6 318-ը՝ վերջին մեկ օրում:

Հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել 84 շրջանում, որոնցից ամենաշատն արձանագրվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

ՌԴ կորոնավիրուսի մոնիթորինգի օպերատիվ շտաբից նշել են, որ այսօր հիվանդության աճը երկրում զգալիորեն նվազել է: Մինչ այդ հինգ օր անընդմեջ՝ օգոստոսի 27-31-ը, աճի միտում էր նկատվում: