Մեսսին չի մասնակցի «Բարսելոնայի» մարզումներին․ Marca


Մեսսին չի մասնակցի «Բարսելոնայի» մարզումներին․ Marca
Սեպտեմբեր 1 18:22 2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում մարզվել թիմի հետ, հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ Մեսսին իրեն այլևս ակումբի մաս չի համարում, ուստի, նրա կարծիքով, թիմի բազա այցելելու կարիք չունի: Ֆուտբոլիստին սպառնում է տուգանք՝ մարզումը բաց թողնելու համար, բայց ակումբը դեռ չի քննարկել պատժամիջոցների հարցը: Եթե ​​խաղացողը բաց է թողնում մարզումները11-30 օրվա ընթացքում, նա կարող է տուգանվել մինչև ամսական աշխատավարձի 25% -ի չափով:
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Մեսսին չի ժամանել «Բարսելոնա» կորոնավիրուսի թեստ հանձնելու համար: