Բասկետբոլի Հայաստանի առաջնություն․ «Հատիսը» զիջել է «Լես ֆոքսեսին»


Բասկետբոլի Հայաստանի առաջնություն․ «Հատիսը» զիջել է «Լես ֆոքսեսին»
Սեպտեմբեր 1 16:16 2020

Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:

 
 

Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Լես ֆոքսեսը» հյուրընկալվելիս 80-42 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Տիտանյանը («Լես ֆոքսես»), որը վաստակեց 19 միավոր։

 

 

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆ փուլում: