33-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը 12-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Հանգստյան օրերին կայացած մենամարտում մեր հայրենակիցը հաղթել է վրացի Մալխաս Սուրաշվիլին: Մեր բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին առաջին ռաունդում: Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում այժմ ունի 12 հաղթանակ, կրել է մեկ պարտություն և մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի: