Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի օնլայն մրցաշարի բրոնզե մեդալակիր


Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի օնլայն մրցաշարի բրոնզե մեդալակիր
Օգոստոս 31 17:48 2020

Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտում գրանցելով 381 կգ արդյունք (170+211):

Պոկում վարժության առաջին մոտեցմամբ գյումրեցի ծանրորդը բարձրացրել 165 կգ, ապա 170 կգ ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ ձախողել է 175 կգ ծանրաձողը: Եվրոպայի փոխչեմպիոնը գերազանց է կատարել հրում վարժության բոլոր երեք մոտեցումները՝  201 կգ, 205 կգ ապա 211 կգ: Այս վարժությունում Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Ոսկե մեդալը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Թիան Ֆուկսուան (391 կգ), արծաթե մեդալը՝ կանադացի Բոադի Սանտավին (390 կգ):