Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել


Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Օգոստոս 30 11:40 2020

Օգոստոսի 30-ին Արցախի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստորագրեցին շախմատի զարգացման և մասսայականացման շրջանակներում համագործակցության հուշագիր։ Ֆեդերացիաների նախագահները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու, միմյանց տեղեկատվության և գիտական փորձի համար անհրաժեշտ միջոցներ տրամադրելու։ Խրախուսեցին նաև շախմատիստների, թիմերի, մարզիչների և մրցավարների փոխայցերը։