1. 50004T Patek Philippe-ից – 3 794 732 $
Այս ժամացույցը ստեղծվել է Շվեյցարիայում, իսկ անվան T տառը նշանակում է «տիտան»: 5004 սերիայում այս ժամացույցը յուրօրինակ է և միակը, որն արդեն հանել են արտադրությունից: Այն «հագեցած» է խրոնոգրաֆով, անժամկետ օրացույցով և նաև լուսնային փուլային ցուցիչով: Մոդելը աճուրդի է հանվել Only watch 2013-ի ժամանակ, որտեղ, իհարկե, գտել է իր գնորդին:
2. Platinum World Time Patek Philippe-ից – 4 մլն $
Patek Philippe ընկերությունն` իր Platinum World Time ռետրո ժամացույցով: Այս միակ մոդելը ստեղծվել է դեռևս 1939 թ. և Patek Philippe Time հավաքածուում է ընդգրկվել: 2002 թ. աճուրդի ժամանակ այն դարձավ աշխարհում ամենաթանկարժեք ժամացույցը և վաճառվեց 4 մլն դոլարով: Այս ժամացույցը ցույց է տալիս ժամը՝ կախված Ձեր աշխարհագրական դիրքից:
3. Big Bang Hublot-ից – 5 մլն $
Երրորդ հորիզոնականում շվեյցարական Hublot ընկերության «Մեծ պայթյունն» է: Այս ժամացույցը 5 մլն դոլար արժի, սակայն այս գինն իրոք արդարացված է, քանի որ դրա վրա 1280 3-կարատանի ադամանդներ կան: Այս ժամացույցի երջանիկ տերը ռեփեր Jay-Z-ն է, ով այն նվեր է ստացել իր կնոջ՝ Բեյոնսեի կողմից՝ ծննդյան 43-ամյակի առթիվ:
4. Ref. 1518 Patek Philippe-ից – 11 136 642 $
Patek Philippe ընկերություն` անգամ իր Ref. 1518 մոդելով: Այս ժամացույցների կորպուսները սովորական չժանգոտվող պողպատից են, այլ ոչ թե ոսկուց: Այդ դեպքում ինչո՞ւ են ժամացույցները շուկայում հայտնվել այսպիսի բարձր գնով: Հնարավոր է այն պատճառով, որ սրանց «ծննդյան թիվը» 1941 թվականն է, և այսօր աշխարհում դրանից միայն 4 օրինա՞կ է մնացել:
5. 201-Carat Chopard-ից – 25 մլն. $
Chopard ընկերության կողմից ստեղծված 201-Carat մոդելը զարդարված է 847 հազվագյուտ ադամանդներով՝ 3 սրտաձև ադամանդներ (11-ից 15 կարատ), 26 տանձաձև ադամանդներ (17,07 կարատ) և 443 այլ ադամանդներ (4,95 կարատ): Լույսի տակ ժամացույցին նայելը իսկապես կարող է կուրացնել: