Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել


Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել
Հունիս 22 16:05 2020

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 908 դեպք, ապաքինվել է 761 մարդ, մահացել՝ 14 հիվանդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 2-ով, գրում է РИА Новости գործակալությունը։ Կարանտինում է գտնվում 2 710 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 269 պացիենտ։ Հիշեցնենք՝ կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել է փետրվարի 26-ին։