ԱՀԿ-ն արձանագրել է 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ


ԱՀԿ-ն արձանագրել է 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ
Հունիս 22 13:25 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ, հաղորդում է BBC-ն։

Ըստ կազմակերպության՝ վերջին 24 ժամում արձանագրվել է ավելի քան 183.000 նոր դեպք, որոնց մեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին։

Արձանագրված դեպքերի թվով ամենամեծ բաժինը Բրազիլիայինն է, որտեղ վերջին մեկ օրում ավելի քան 50.000 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Բրազիլիային հաջորդում են ԱՄՆ-ն և Հնդկաստանը։

 

ԱՀԿ-ն նաև նշում է, որ հաստատված դեպքերի թիվը մասամբ էլ արտացոլում է ամբողջ աշխարհում թեստավորումների թվի ավելացումը։