Բժիշկը նկարագրել է կորոնավիրուսի ազդեցությունը մարդու բոլոր օրգանների վրա. Московский комсомолец


Բժիշկը նկարագրել է կորոնավիրուսի ազդեցությունը մարդու բոլոր օրգանների վրա. Московский комсомолец
Հունիս 21 23:39 2020

Ռուս բժիշկ-թերապևտ Վասիլի Կուպրեյչիկը նկարագրել է կորոնավիրուսային վարակի ազդեցությունը մարդու բոլոր օրգանների վրա: Այս մասին գրում է Московский комсомолец-ը:

 

Ըստ բժշկի խոսքերի՝ հիվանդությունն արյան մակարդման խանգարումների և բորբոքմանը օրգանիզմի հիպերիմունային պատասխանի սիմբիոզ է, և այդպիսի գործընթացը չի կարող կատարվել մեկուսացման մեջ. փոփոխություններ են արձանագրվում ամբողջ օրգանիզմում:

Կուպրեյչիկը նշել է, որ Ավստրիայում մարմնի գրեթե ամբողջական ուսումնասիրություն է կատարվել և նկարագրվել են փոփոխությունները շատ օրգաններում:

Նա կարծում է, որ «առաջին և լուրջ հարվածը» հասցվում է մարդու թոքերին, քանի որ դրանք պարունակում են շատ ընկալիչներ, որոնց վրա, իջնելով շնչուղիների միջոցով, վիրուսը կպչում է: