Որոշ երկրներում էլ այն նշվում է մեկ այլ օր՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Ավելի քան 80 երկրում, ներառյալ՝ Հնդկաստանը, Աշխատանքի օրը չի նշվում: Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին:
Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային պայմանները բարելավվելու և աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլը, սակայն, ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով, ինչի արդյունքում զոհվել են 8 ոստիկան և 4 ցուցարար, վիրավորվել տասնյակ մարդիկ:
Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, այս տոնը Հայաստանում մղվեց երկրորդ պլան և համարվում է ոչ աշխատանքային օր։