52-ամյա Մոնիկա Բելուչին մերկացել է Vanity Fair-ի համար (Լուսանկարներ)


52-ամյա Մոնիկա Բելուչին մերկացել է Vanity Fair-ի համար (Լուսանկարներ)
Ապրիլ 28 15:57 2017

Կաննի 70-րդ փառատոնը կմեկնարկի օրերս: Փառատոնի հաղորդավարն այս անգամ 52-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին է: Կինոփառատոնից առաջ դերասանուհին դարձել է Vanity Fair ամսագրի իտալական համարի հերոսուհին:

Ամսագրի շապիկին հայտնվել է Մոնիկա Բելուչիի կիսամերկ լուսանկարը: Բացի այդ՝ նա ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է իր տարիքին:

«Ես ընդունում եմ ժամանակի շտկումները: Այսօր ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիք յուրատեսակ մնալու միջոց է: Ինչպես իմ սերնդի շատ կանայք, այնպես էլ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ ենք հարգում մեզ և կարող են գեղեցիկ լինել 40, 50, 60 և 70 տարեկանում: Ձեր շուրջը նայեք. տարիքն այլևս խոչընդոտ չէ, ինչպես նախկինում էր»,- ասել է դերասանուհին: