Յակուտիայում բնակվող ութամյա Նարիյանան իր արտասովոր արտաքինի շնորհիվ դարձել է համացանցի աստղ: Բանն այն է, որ աղջիկը սպիտակ մազեր և բաց գույնի մաշկ ունի:
Bored Panda-ն գրում է, որ սիբիրյան «Սպիտակաձյունիկ» մականունը ստացած աղջիկը միակն է իր ամբողջ ընտանիքում, ով շեկ մազեր ունի և առաջին ալբինոսն՝ ընտանիքի երկու կողմից: