ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-ից 23-ը գործում է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:
Լուսանկարները՝ Նարեկ Ավանեսյանի / Armday.am