«Արևի քաղաքին՝ մարդկային ջերմություն». Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսն է, որով մասնակցում են ավագանու ընտրություններին։
Այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում քարոզարշավի մեկնարկին Փոստանջյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը, կարգախոսը, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուներին։
«Ինձ հաճախ ասում են, որ թիմում չկան հայտնի մարդիկ, բայց ես պատասխանում եմ, որ մեր թիմի մարդիկ հայտնի են իրենց ոլորտներում, և ես ուրախ եմ, որ մեր թիմում չկան այն հայտնիները, որոնք հայտնի են իրենց արատավոր գործերով այս 25 տարիների ընթացքում», - նշեց Զ. Փոստանջյանը։
Ելույթից հետո Զարուհի Փոստանջյանը իր բարձարկրունկ կոշիկները փոխարինեց սպորտային կոշիկներով, նստելով հեծանիվը՝ առաջնորդելով երթը։