ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում այս կիրակի կայացել է Սուպերբոուլը՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղը:Խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցավ շոու,որը ավելի տպավորիչ էր, քան բուն մարզական միջոցառումը: Շոուին մասնակցում էին ամենավառ աստղերը՝ Ջենիֆեր Լոպեսն ու Շակիրան:
Սկզբում Hard Rock Stadium մարզադաշտ է դուրս եկել Շակիրան՝ ալ կարմիր Peter Dundas մինի զգեստով, որի վրա երկու միլիոն Swarovski բյուրեղ է եղել:Նա կատարել է իր ամենահայտնի հիթերը, այնուհետև էստաֆետը փոխանցվել է Ջենիֆեր Լոպեսին, որը ներկայացել է Versace կաշվե բոդիով՝ 130 պարողների ուղեկցությամբ: